Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից որոշ դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով

ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից որոշ դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով

Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության` http://moh.am/#1/1033 և ՀՀ ԱՆ «Դեղերի փորձագիտական կենտրոն» կայք-էջերում` (http://www.moh.am/?section=news/open&id=143&nid=3458&pagen=49#1/1033։

Կառավարության որոշմամբ, դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողելու կարգը փոխվում է: Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունը և Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները ակտիվ  նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում որոշման դրույթների կատարումն ապահովելու նպատակով։ Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող փաստաթղթում հստակ սահմանված են թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար և արտոնյալ կարգով հատկացվող դեղատոմսերի գրման, բաց թողնման և հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձևերը' դրանք համապատասխանեցնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքին: Նոր կարգով դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր են ներկայացնելու առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին:

 

Սահմանվում է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար:

 

Որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելու է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի  ժամկետներին, նշենք, որ թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10-ը օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

«Դեղերի մասին» օրենքը հստակ պատասխանատվություն և պատժամիջոցներ է նախատեսում սահմանված դրույթները չկատարելու և դրանք խախտելու դեպքերում։ Առողջապահական տեսչական մարմնի վերջնական կազմավորմամբ  այս գործընթացները կլինեն պետական վերահսկողության ամենակարևոր գործառույթներից մեկը։ Ամբողջ աշխարհը շարժվում է այս ճանապարհով։

Նոր կարգը միտված է ոչ միայն բացառելու ինքնաբուժումը, այլև բժիշկ-պացիենտ-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում պատասխանատվության ավելացմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ